ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Վարդանյանի և ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջադեպի գործը կքննի Փաշինյանին թմբուկով դիմավորած դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Սամվել Գագիկի Վարդանյանը Երևան քաղաքի Քրիստափոր–Արշակունյաց փողոցների խաչմերուկում՝ թիվ 42 երթուղային ավտոբուսի մեջ, մոտենալով նույն ավտոբուսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հակոբ Արսենի Ասլանյանին, հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ տեսագրելու և տարածելու նպատակով միացնելով բջջային հեռախոսի տեսախցիկը՝ պահել է Հակոբ Ասլանյանի ուղղությամբ և քաղաքական հայացքներով պայմանավորված, երկրում տիրող իրավիճակի մեջ մեղադրելով Հակոբ Ասլանյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին։

Արդյունում գործը դատարանում է եւ այն քննելու է 2018 թվականի հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի թմբուկով դիմավորած Դավիթ Արղամանյանը, որը հետագայում դարձավ դատավոր: Իսկ ահա Սամվել Վարդանյանի ոստիկանների ներակայությամբ ստորացնելու եւ բռնության ենթարկելու գործը դոփում է տեղում եւ մինչ օրս հայտնաբերված չեն:

Քնար Մանուկյան




Լրահոս