ՏԵՍԱՆՅՈՒԹ․Նոր բնակարան և ֆինանսական աճ․ Ռուստամ Բաքոյանի 2023 թվականի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով ընտրված ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Ռուստամ Բաքոյանը 2023 թվականին ֆինանսական միջոցներն այնքան է բարելավվել, որ հասցրել է նոր բնակարան գնել։

Բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանը ձեռք է բերվել Երևանում և արժեցել է 32 մլն 400 հազար դրամ։

Բաքոյանը մինչ այս բնակարանի ձեռքբերումն ուներ մեկ անհատական բնակելի տուն Վեդի համայնքում՝ ձեռք բերված 2019 թվականին։

Ռուստամ Բաքոյանը հայտարարագրել է մեկ Nissan մակնիշի ավտոմեքենա, որը սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի։

ԱԺ պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 493 հազար դրամ և 20 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 28 հազար դոլար և 29 մլն 600 հազար դրամ։

Բաքոյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 43 մլն 539 հազար դրամ, որից 32 մլն 400 հազար դրամը վարկ է Ամերիա բանկից։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնից հասկանում ենք, որ նշված գումարը բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։

Ռուստամ Բաքոյանի աշխատանքի վարձատրությունը Ազգային Ժողովի աշխատակազմից կազմել է 10 մլն 443 հազար դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 2 մլն 234 հազար դրամ։

Պատգամավոր Բաքոյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանում է նաև կենսաթոշակ՝ 696 հազար դրամ։

Հարցական է, թե երիտասարդ պատգամավորն ինչի համար է թոշակ ստանում։

Հիշեցնենք, որ Ռուստամ Բաքոյանը հեղինակել է մի նախագիծ, որով սահմանվում էր ամուսնության տարիքային շեմը 18-ից բարձրացնել, սակայն նախագիծը հանրային լսումների փուլից առաջ չի անցել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս