Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամփոփել է ավարտված ակումբային մրցաշրջանը:
«Այս մրցաշրջանը գոլերի և գոլային փոխանցումների առումով լավագույններից մեկն էր իմ կարիերայում: Դա իմ կատարած աշխատանքի վառ վկայությունն է: Մրցաշրջանի սկզբում նման բան չէի սպասում, բայց աստիճանաբար սկսեցի հավատալ: Շնորհակալ եմ թիմակիցներիցս, առանց նրանց անհատական ռեկորդներն անհնարին կլինեին: Իմ նպատակը նույն խաղամակարդակում մնալն է: Ամեն ինչ անելու եմ «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի համար»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Goal-ը:
39-ամյա Ռոնալդոն Սաուդյան Արաբիայի ավարտված մրցաշրջանում ոչ մի տիտղոս չի նվաճել թիմի հետ, սակայն 31 խաղում դարձել է 35 գոլի հեղինակ և ճանաչվել է Պրո լիգայի լավագույն ռմբարկու: