ԱԺ է ներկայացվել 3 դատավորի թեկնածություն, որոնք հավակնում են դառնալ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր։ Նրանք են՝ Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններին ծանոթանալու մասին։
ArmLur.am-ը ներկայացնում է, թե ովքեր են նրանք։
Դատավոր Արմեն Դանիելյանը հանրության մեջ աչքի ընկավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով: Եվ, առհասարակ, Արմեն Դանիելյանը սովորություն ունի անկատար չթողնել որեւէ ՔՊ-ականի ցանկություն:
Առանց անձի մասին լսած լինելու, նրա իրավունքն ապահովելու՝ մարդուն կալանավորելու պրակտիկան Արմեն Դանիելյանը շարունակեց կիրառել: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը նրան ԱԺ ամբիոնից հիշեցրեց, թե ինչպես առանց իրեն լսելու կալանք իրականացրին: Արթուր Սարգսյանի վերաբերյալ կայացրած կալանքի որոշումն Արմեն Դանիելյանի համար դարձավ կարգապահական վարույթ հարուցելու թեմա, ԲԴԽ-ն, սակայն, 2022թ. մայիսի 12-ին, իհարկե, մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը:
Նշենք, որ նա ԲԴԽ անդամ էր ընտրվել օրերս:
Թեկնածուներից Մանվել Շահվերդյանը հանրությանն առավել հայտնի դարձավ, երբ քննեց Նիկոլ Փաշինյանի որդու Աշոտ Փաշինյանի առեւանգման գործը:
Իսկ ահա դատավոր Ռուբիկ Մխիթարյանը առավել հանրությանը հայտնի դարձավ հայտնի գրագրությունից։ Բանն այն է, որ դատական համակարգը լքեցին դատավորներ, որոնց հեռացման պատճառը խորը արմատներ ուներ։ Մասնավորապես՝ Ռուբիկ Մխիթարյանի «թեթեւ ձեռքով» իշխանություններին է հասել գրագրություն, որտեղ դատավորները ներքին քննարկումներ են ունեցել, հայհոյանքներ են հնչել իշխանության հասցեին։ Եվ ահա, ըստ մամուլի տեղեկությունների, գրագրությունը իշխանություններին հասցրել է Ռուբիկ Մխիթարյանը։
Եվ ահա դատական համակարգում այս քաոսից հետո, Մխիթարյանը ԲԴԽ անդամ դառնալու դիմումը հետ էր վերցրել, քանի որ դատական համակարգը բավականին քննադատաբար է մոտեցել նրա այս քայլին ու առհասարակ չեն շփվում նրա հետ, ուստի գիտակցելով, որ նրան չեն ընտրի, վերջինս հրաժարվել էր գնալ ԲԴԽ։
Քնար Մանուկյան