Ֆեյսբուքյան փակ էջերից մեկում քննարկվում է այն խնդիրը, որ հանրային վայրերում տղամարդկանց համար չկա բավարար հարմարություններ իրենց մանկահասակ աղջկա մասին հոգ տանելու համար:
Տղամարդը, երբ իր 5-ամյա աղջկան առաջին անգամ տարել է լողի խմբակ՝ ամենամեծ սպորտային ակումբներից մեկը, այնտեղ չի եղել առանձին սենյակներ, որտեղ կարող է օգնել իր աղջկան փոխել հագուստ, կամ օգնել, որպեսզի մարզումից հետո լոգանք ընդունի:
«Միշտ կինս ա տարել, բայց քանի որ 1 ամիս առաջ ծնվել ա մեր 2-րդ բալիկը, որոշեցինք որ մի ընթացք ես տանեմ, մինչև ինքը կազդուրվի, երեխան էլ պատրաստ լինի 1-2 ժամով առանց մամայի մնալ»,-խմբում գրել էր տղամարդը, ով բարձրաձայնել էր խնդրի մասին:
Տղամարդու խոսքով՝ հանդերձարանները նախատեսված են եղել կամ կանանց համար, որտեղ կարելի է տանել մինչև 5-6 տարեկան տղաների, կամ էլ հենց տղամարդկանց համար:
«Որպես տղամարդ ես իհարկե կանանց հանդերձարան մտնել չեմ կարող՝ աղջկաս զգեստափոխելու, լողացնելու համար, բայց նաև չեմ կարող նրան հետս տանել տղամարդկանց հանդերձարան, որովհետև տղաներն ու «ձաձաները» տարրական էթիկայի չեն տիրապետում ո՛չ հագնվելիս, ո՛չ խոսելիս, ո՛չ էլ լողանալիս, իսկ երեխայի աչքերը փակած տանել-բերել չեմ կարող»,-գրել էր նա։
Էմմա Մարտիրոսյան