Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ չլուծված հարցերի թիվը նվազել է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մի քանի օր առաջ մենք Հայաստանից ստացանք նոր նախագիծ, պետք է ասեմ, որ համաձայնագրի նախագծի վերաբերյալ բաց հարցերը գնալով նվազում են, այսինքն՝ մենք դրական ենք գնահատում դինամիկան», – նշել է Բայրամովը։
Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և իր հերթին պատրաստ է ձեռնարկել հաջորդ անհրաժեշտ քայլերը։