
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 5-ից մինչև հունիսի 23-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Ն. Ստեփանյան փ. – Գայի պող. խաչմերուկից մինչև Ն. Ստեփանյան փ. – Թոթովենցի փ. խաչմերուկ ճանապարհահատվածը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»: