Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բուլղարիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:
«Հանդիպմանը ներկա էր նաև Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը։
Քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Բուլղարիա համագործակցությանը, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
Ներկայացրել եմ ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու նպատակները»,- նշված է գրառման մեջ։