Դանակով զինված տղամարդը ներխուժել է ԱԺ-ի տարածք. Շտապ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին արտառոց իրարանցում է Հայաստանի Ազգային ժողովի անցակետի մոտ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Միջին տարիքի մի տղամարդ դանակը ձեռքին մտել է ներս, բարձրացրել է վերնաշապիկը եւ սպառնում է իրեն դանակահարել. նա պահանջում է տեսնել երկրի նախագահին:

Այս պահին անցագրային մուտքի անվտանգության աշխատակիցները միջոցներ են ձեռնարկում նրան մեկուսացնելու համար: Տղամարդու տեսքից երեւում է, որ նա սթափ վիճակում չէ:

Նա բողոքում է, թե. «Հազար անգամ դիմում եմ գրել, հացի փող եմ պահանջել, բայց ոչ ոեք չի արձագանքում իմ դիմումին: Էդ դեպքում ինձ կդանակահարեմ»:

Այս պահին անվտանգության աշխատակիցները բանակցում են դանակով զինված տղամարդու հետ,  փորձում են լսել նրան, հասկանալ, թե խնդիրը որն է: Տղամարդը նշել է, որ շատ անգամ է օգնության համար դիմել, բայց պատասխան չի ստացել ու հիմա հուսահատ այս քայլին է դիմել:




Լրահոս