Գրիգոր Մինասյանը «Սևան» ՔԿՀ-ում ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման աշխատանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Սևան» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Նախարարը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց պահման պայմաններին, շուրջ 100 դատապարտյալի համար նախատեսված նոր կացարանի կապիտալ նորոգման աշխատանքներին, սննդի մատակարարման և հանձնուքների ընդունման գործընթացին: Շրջայցի ընթացքում նախարարը հանդիպել է ցմահ ազատազրկված դատապարտյալներին, ծանոթացել նրանց խնդիրներին։

Հանդիպմանը Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի և Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի մասնակցությամբ քննարկվել է դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու նոր չափորոշիչների փորձնական գործարկումը։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից այցի ավարտին տրվել են հանձնարարականներ։




Լրահոս