
Ազատ Ալբերտի Ստեփանյանը, զբաղեցնելով ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, հանդիսանալով պետական մարմնի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին թողտվության, ինչպես նաև ապօրինի գործողության համար ստացել է կաշառք:
Ռոման Նորիկի Ղևոնդյանը, հանդիսանալով արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, իր օգտին ապօրինի գործողության, ինչպես նաև՝ թողտվության համար, կնոջ` Վերժինե Խաչատրյանի օժանդակությամբ, նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման, բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցնող, պաշտոնատար անձ հանդիսացող Ազատ Ստեփանյանին տվել է կաշառք:
Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։
Քնար Մանուկյան