
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ը ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Արտաշատ համայնքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: