
Իրավապահ մարմիները շարունակում են բացահայտումներ իրականացնել կեղծ վարորդական իրավունքների դեպքերի մասով: Եվ ահա հերթական դեպքն է բացահայտվել:
Լևիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անօրինական գումարներ վաստակելու նպատակով 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին՝ քննությամբ չպարզված օրը, սոցիալական կայք-էջում ստեղծել է«Պրավա 10 օրում» անվամբ օգտահաշիվը՝ այդ եղանակով վարորդական իրավունքի վկայական տրամադրելու կեղծ պատրվակով անձանցից գումար հափշտակելու նպատակով:
Քնար Մանուկյան