Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը Հայէկոնոմբանկը հայտարարում է նոր ակցիա AEB Guru և AEB Guru Travel քարտերի համար:

Մինչև օգոստոսի 31Guru Travel քարտի համար անհրաժեշտ է վճարել տարեկան 10,000 դրամ՝ 15,000-ի փոխարեն, իսկ AEB Guru քարտերի համար գործում է 50% զեղչված սակագին՝ տարեկան ընդամենը 1,000 դրամ թվային և 1,500 դրամ ֆիզիկական տարբերակի համար: Իջեցված սակագները ակտուալ են լինելու քարտի օգտագործման 5 տարիների ընթացքում:

AEB Guru քարտերը տալիս են բազմաթիվ առավելություններ.

• 0,5-1% cashback անկանխիկ վճարումների համար
• 4% եկամուտ դրամային հաշվի դրական մնացորդի դիմաց
• վարկային գիծ (ցանկության դեպքում)` մինչև 51 օր անտոկոս ժամանակահատվածով

Ինչպես նաև մինչև հավելյալ ավելի բարձր cashback Հայէկոնոմբանկի գործընկեր կազմակերպություններում, որոնց թվում են Lady Zone Fitness Centre, Adidas խանութ-սրահը, Ran Oil բենզալցակայանների ցանցը, Samurai սուշի-բար ռեստորանը, SIRMED ԲԿ-ն, Esculap դեղատների ցանցը և մի շարք այլ կազմակերպություններ:

Իսկ AEB Guru Travel պրեմիում քարտատեսակը ուղղակի անհրաժեշտություն է ճամփորդությունների սիրահարների համար: Տարեկան ընդամենը 10.000 դրամ վճարով, բացի վերոնշյալ հնարավորությունները, դուք կստանաք.

• Անվճար մուտք օդանավակայանների Lounge key (լաունջ քի) բիզնես սրահներ
• Կոնսիերժ` 24/7 աջակցություն
• Ուղեբեռի անվճար փաթեթավորում «Զվարթնոց» օդանավակայանում
• Միջազգային ճանապարհորդական ապահովագրություն
Fast Track ծառայություն՝ օդանավակայաններում անցակետերն ու գրանցումների հերթերը շրջանցելու համար

Քարտերի մասին այլ մանրամասները կայքէջում՝

Guru` https://www.aeb.am/hy/visa-aeb-guru/
Guru Travel` https://www.aeb.am/hy/visa-guru-travel/

Քարտերը կարելի է պատվիրել նաև AEB Mobile հավելվածով՝ ընտրելով նախընտրելի դիզայններից մեկը` https://www.aeb.am/hy/mobile_banking/




Լրահոս