
Քիչ առաջ Armlur.am-ին պարզ դարձավ, որ Ազգային ժողով ներխուժած տղամարդու անունը Աշոտ է:
Վերջինս ինքնավնասել է իրեն, որովհետև սոցիալական խնդիրներ ունի: Բանտից մի քանի տարի առաջ է դուրս եկել և չի կարողանում կյանքը դասավորել:
«Հազար անգամ դիմում եմ գրել, հացի փող եմ պահանջել, բայց ոչ մեկ չի օգնել, չի արձագանքել իմ դիմումին: Էդ դեպքում ինձ կդանակահարեմ»,-ասել է քաղաքացին և դանակով վնասել ձեռքերը:
Լրագրողներն առաջարկել են օգնություն կանչել, բայց նա չի համաձայնվել: Եվ քանի որ այդ ընթացքում ոչ ոք չի մոտեցել նրան, գլխիկոր հեռացել է ԱԺ-ի տարածքից: