ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լավ իրավաբան եք, թե լավ կազմակերպիչ․ հարց՝ Անահիտ Ավանեսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի նախկին տնօրեն Արտակ Մանուկյանը չի վերականգնվում պաշտոնին։

«Թոքաբանության ազգային կենտրոն»-ի կազմակերպաիրավական ձևը փոփոխվել է, ուստի պաշտոնի վերականգման անհնարինության հարց կա»,- պարզաբանեց նախարարը։

Հարցին, թե արդյոք փոփոխությունը հատո՞ւկ է կատարվել, որ Մանուկյանը չկարողանա վերականգնել պաշտոնը, Ավանեսյանը ընդգծեց․ «Որևէ հատուկ բան չենք արել, բոլոր առողջապահական կազմակերպությունները փորձում ենք բերել նույնական կազմակերպաիրավական ֆորմատի։ Կենտրոնը որևէ բանով չի տարբերվում այլ ԲԿ-ներից»։

Նախարարը շեշտեց, որ բոլոր գործընթացներն արվում են օրենքի շրջանակներում, որևէ հակասություն չկա․ «Ամեն անգամ շեշտվում է իմ՝ իրավաբան լինելու հանգամանքը։ Չեմ կարծում, որ տեղին է դա, ես իրավաբան եմ, զբաղեցնում եմ քաղաքական պաշտոն և վեց տարի է՝ զբաղվում եմ առողջապահության կազմակերպմամբ։ Քաղաքական պաշտոնը որևէ կապ չունի մասնագիտականի հետ»։

Հարցին՝ լա՞վ իրավաբան է, թե՞ լավ կազմակերպիչ, նախարարը նկատեց․ «Լավ նախարար եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս