ԱԺ պատգամավոր Հայկ Սանոսյանը երեկ կոչ է արել բյուջեի օգտին քվեարկելուց առաջ մտածել նաեւ Ջավախքի մասին. «2012թ. բյուջեի նախագիծը ցույց է տալիս, որ այս անգամ եւս Ջավախք աշխարհը, ցավոք, մնաց խորթ երեխայի կարգավիճակում, ինչո՞ւ եմ ասում խորթ, որովհետեւ բյուջեում չկա որեւէ հատկացում` ուղղված, ասենք, Ջավախքում մշակութային կամ կրթական ոլորտին: Ես ինքս չեմ ընդունում կառավարության կողմից ներկայացված 2012թ. բյուջեն եւ չեմ քվեարկելու, որովհետեւ մասնավորապես Ջավախքի հայության հիմնախնդիրներն այնտեղ անտեսվում են»:
ՋԱՎԱԽՔԸ` ԽՈՐԹ ԶԱՎԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ