ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմին օրես միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը երկարացնի ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք նռնակով ներխուժած եւ պայթյուն իրականացրած երեք կալանավորների կալանքի ժամկետը։ Արդյունքում, դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջորդությունները:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին ժամը 17։00-ի սահմաններում 3 քաղաքացի զինված փորձել էին ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել էին և տեղափոխվել բուժհաստատություն։
Ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով:
Նոր Նորքի ոստիկանության շենք ներխուժած և վիրավորում ստացած անձանցից մեկի՝ Արթուր Մովսիսյանն էր որդին՝ Էդգար Մովսիսյանը, զոհվել է 44-օրյա պատերազում։ Նաև հայտնի է, որ Արթուր Մովսիսյանը «Սասնա Ծռեր» համահայկական շարժման Նոր Նորքի գրասենյակի ղեկավարն է, որը կալանքի տակ է:
Մյուս կալանավորվածը Կոտայքի մարզի բնակիչ Ստեփան Հովակիմյանն է, որի հետ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը շուրջ 2 ժամ բանակցեց, իսկ ահա ավելի ուշ դեպքի վայր եկան ԱԱԾ հատուկ ջոկատայինների մարտական խումբը եւ վնասազերծեցին Ստեփան Հովակիմյանին։
Նշենք որ Հովակիմյանը մինչ նռնակով ոստիկանության Նոր-Նորքի բաժին գնալ սոցիալական ցանցով եթեր էր մտել եւ հորդորել էր ազատ արձակել Մարտական եղբայրության 49 անդամներին, որոնք Ոսկեպար գնացել էին հայրենիքի խնդիրներով մտահոգված։ Վերջինս ոստիկանապետ Արամ Հովհանիսյանի հետ բանակցությունների ժամանակ պնդում էր, որ ոստիկանությունը չենթարկվի Նիկոլ Փաշինյանի պահանջներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան