Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 5-6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 38, մարմնական վնասվածք պատճառելու և հոգեկան ներգործության՝ 7-ական, ֆիզիկական ներգործության ու խուլիգանության՝ 6-ական, խարդախության` 5, անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու վարժական հավաքներից խուսափելու՝ 4-ական, դրամանենգության՝ 3, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, թմրանյութի իրացման, սառը զենք կրելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, փաստաթղթեր կեղծելու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, բուժաշխակողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ապօրինի որսի, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ինքնիրավչության, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, անձի տիրապետությունից դուրս մնացած գույքին տիրանալու ու արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության՝ 4-ական և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։