Հունիսի 5–ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթով մեկնել էր Գեղարքունիքի մարզ, ապա հանրահավաք իրականացրել սահմանամերձ Սոթքում, որտեղ 2022–ից ի վեր թշնամու կողմից օկուպացված տարածքներ կան։
Ըստ մամուլուլում շրջանառվող տեղեկությունների՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խստիվ արգելել է մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին մասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման` Սոթքում հրավիրած հանրահավաքին:
ArmLur.am-ը Գեղարքունիքի մարզպետից հետաքրքրվել է՝ ի՞նչ հրահանգ է իջեցրել եւ ինչու՞:
-Ամոթ չունեն, ինչպես կարելի է սուտ «տրյուկներ» անել, որ ներկայացնեն՝ ինչու իրենց մոտ ինչ-որ բան չի ստացվում:
-Պարո՛ն Սարգսյան, ինչը ստացված չէր, բավականին մարդ էր մասնակցում հանրահավաքին:
-Լուրջ եք ասում: Ոչ թե բազմամարդ չէր, այլ ՝ իրենց շարասյան մարդկանց հավաքել էին ու փորձում էին որպես Սոթքի բնակիչ ներկայացնել։
-Պարո՛ն Սարգսյան, բայց մասնակիցները որպես մարզի բնակիչ էին ներկայանում, որտեղից նման համոզմունք ձեզ, որ Գեղարքունիքից չէին նրանք:
-Մի քանի հոգի կարող է մարզից մասնակցած լինեին, էլ չեմ ուզում խոսել այս մասին։
Քրիստինա Մուշեղյան