3.000 ԱՄՆ դոլար, «Ազնավուր» տեսակի կոնյակ՝ զինվորական ծառայությունից ազատելու դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վահե Սոսյանը կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է գույք՝ դրամական միջոց: Այսպես,. Կարինե Պապյանը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի միջոցով կապի մեջ գտնվելով իր նախկին աշակերտ, ՀՀ ՊՆ թիվ 51036 զորամասի ժամկետային զինվորական ծառայող Արմեն Միսկարյանի հետ, տեղեկացել է, որ վերջինս բժշկական հետազոտությունների նպատակով 2024 թվականի հունվարի 11-ին տեղափոխվել է Երևան քաղաքում գտնվող ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Արմեն Միսկարյանի առողջական վիճակի մասին տեղեկություններ պարզելու, նրան ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում պահելու ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկություններ ճշտելու նպատակով Կարինե Պապյանը դիմել է իր ծանոթ Վահե Սոսյանին, ով 2024 թվականի հունվարի 11-ին իր ծանոթ, ինքնությունը դեռևս չպարզված՝ ոմն Արթուրի հետ գնացել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ հանդիպել է նույն հոսպիտալի անոթային վիրաբուժության բաժանմունքի պետ Արման Հակոբյանին՝ վերջինիցս հետաքրքրվելով Արմեն Միսկարյանի առողջական վիճակի մասին:
Նույն ժամանակահատվածում Կարինե Պապյանն Արմեն Միսկարյանի խնդրանքով վերջինիս զինվորական հետագա ծառայությունից ազատելու հարցով դիմել է Վահե Սոսյանին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ հիշյալ հարցը լուծելու դիմաց Արմեն Միսկարյանը և նրա մայրը պատրաստ են նաև կաշառք տալ:

Տեղեկանալով Արմեն Միսկարյանի և Գայանե Մինասարյանի կողմից կաշառք տալու պատրաստակամության մասին և նպատակ չունենալով Արմեն Միսկարյանին զինվորական ծառայությունից ազատելու հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու դիտավորությամբ, Վահե Սոսյանը Կարինե Պապյանին վստահեցրել է, իբր ունի ծանոթ պաշտոնատար անձինք, որոնց իր միջոցով, 3.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու դիմաց հնարավոր է կազմակերպել Արմեն Միսկարյանին հետագա զինվորական ծառայությունից ազատելու հարցը:

Վահե Սոսյանի հիշյալ առաջարկի մասին Կարինե Պապյանը տեղեկացրել է Արմեն Միսկարյանին, ապա պայմանավորվածություններ է ձեռք բերել նրա և վերջինիս մոր՝ Գայանե Մինասարյանի հետ՝ Վահե Սոսյանի պահանջած գումարը նրան փոխանցելու շուրջ:
Արմեն Միսկարյանը և Գայանե Մինասարյանը, համաձայնվելով Վահե Սոսյանի պահանջած գումարը նրան փոխանցելուն, միաժամանակ, տեղյակ չլինելով նրա իրական մտադրության մասին, 2024 թվականի հունվարի 11-ից մինչև փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնությամբ, Կարինե Պապյանի և Արմեն Միսկարյանի ընկերոջ՝ Գրիգոր Մաղաքյանի միջնորդությամբ, ովքեր ևս տեղյակ չեն եղել Վահե Սոսյանի իրական մտադրության մասին, վերջինիս փոխանցել են խոշոր չափի՝ 1.500.000 ՀՀ դրամ և 90.000 ՀՀ դրամ արժողությամբ «Ազնավուր» տեսակի կոնյակ: Մասնավորապես, Արմեն Միսկարյանը և Գայանե Մինասարյանը հիշյալ գումարի մի մասը Կարինե Պապյանին փոխանցել են Գրիգոր Մաղաքյանի միջոցով՝ առձեռն, իսկ մյուս մասը՝ նրա հաշվին փոխանցելու եղանակով:

Արմեն Միսկարյանից և Գայանե Մինասարյանից ինչպես իր հաշվին փոխանցման եղանակով, այնպես էլ Գրիգոր Մաղաքյանի միջոցով հիշյալ գումարը ստանալուց հետո Կարինե Պապյանը, իր հերթին, 2024 թվականի հունվար-փետրվարին, քննությամբ չպարզված օրերին, իր բնակության վայրի մոտակայքում՝ Երևանի Աճառյան փողոցի 1 հասցեի մոտ գտնվող վերգետնյա հետիոտնային անցումի մոտ, ընդհանուր երեք դեպքում, Վահե Սոսյանին փոխանցել է 1.400.000 ՀՀ դրամ, իսկ գումարի մնացած մասից 90.000 ՀՀ դրամով Վահե Սոսյանի խնդրանքով կատարել է գնումներ, ինպես նաև 10.000 ՀՀ դրամ փոխանցել է վերջինիս նշած բանկային հաշվեհամարին: Վերոգրյալից բացի, Վահե Սոսյանի պահանջով Կարինե Պապյանն Արմեն Միսկարյանից և Գայանե Մինասարյանից վերցված գումարի մնացած մասով՝ 90.000 ՀՀ դրամով, ձեռք է բերել «Ազնավուր» տեսակի կոնյակ, որը փոխանցել է Վահե Սոսյանին:

Այսպիսով, նպատակ չունենալով Արմեն Միսկարյանին զինվորական ծառայությունից ազատելու հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու դիտավորությամբ, Վահե Սոսյանը Կարինե Պապյանի միջնորդությամբ Արմեն Միսկարյանից ու Գայանե Մինասարյանից ստացել է ընդհանուր առմամբ 1.500.000 ՀՀ դրամ և 90.000 ՀՀ դրամ արժողությամբ «Ազնավուր» տեսակի կոնյակ:

Քնար Մանուկյան




Լրահոս