Ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ժիրայր Շաղոյանը հաղթանակի ակնկալիքներ ունի Ղազախստանի հետ խաղից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը հաղթանակի ակնկալիքներով է մոտենում Ղազախստանի դեմ հունիսի 7-ին կայանալիք ընկերական հանդիպմանը:

«Միշտ պատրաստ եմ օգնել հավաքականին: Ինչ կապված է Ղազախստանի հետ, ապա հաղթանակի սպասելիքներ ունենք: Փորձելու ենք միայն հաղթել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կիսապաշտպանը:

Շաղոյանի կարծիքով` Հայաստանի ընտրանին ունակ էր հաղթել նաև Սլովենիային և հանդիպումը վատ ընթացք չունեցավ, հավաքականն էլ ընդունակ է ներկայիս կազմով առավել մեծ հաջողությունների հասնել:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի ընտրանու հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:




Լրահոս