Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին են զանգահարել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել, որ 2-րդ հարկից վայր ընկնելու հետևանքով «գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Դեպքի հետ կապված՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծանր վիճակում՝ գիտակցության խանգարումներով։
«Երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում:
«Վերջին մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա: Ամռան այս օրերին նման դեպքերի թիվը նվազեցնելու համար, հորդորում ենք ծնողներին ուշադրության կենտրոնում պահել փոքրիկներին»,-ասվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հաղորդագրությունում: