Շանհայ քաղաքում կանցկացվի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսը, որին կմասնակցի նաև Հայաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-10-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կանցկացվի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսը (CIIE), որի նպատակն է նպաստել փոքր և միջին բիզնեսի կայուն զարգացմանը։

Մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել է 60 երկրի ավելի քան 800 ընկերություն։

Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից, ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։




Լրահոս