Պատմության այս օրը՝ հունիսի 7․ ինչ իրադարձփություններ են տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1099 թ. այս օրը Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ սկսվեց Երուսաղեմի պաշարումը։

* 1879 թ. այս օրը ծնվել է Արշակ Ալպոյաճյանը՝ բանասեր և հայագետ:

* 1880 թ. այս օրը Երկրորդ Խաղաղօվկիանոսյան պատերազմի ժամանակ Չիլիում տեղի ունեցավ Արիկայի ճակատամարտը։

* 1883 թ. այս օրը տեղի ունեցավ Մոսկվայի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի լուսավորման հանդիսավոր արարողությունը։

* 1952 թ. այս օրը ծնվել է Օրհան Փամուկը՝ չերքեզական ծագումով թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած իր հայամետ դիրքորոշմամբ, ինչի համար հալածվել է Թուրքիայի իշխանությունների կողմից և ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։

* 1981 թ. այս օրը իսրայելական օդուժը իրականացրեց «Օպերա» գործողությունը՝ լուրջ վնաս հասցնելով Իրաքի տարածքում գտնվող ֆրանսիական արտադրության «Օսիրակ» ատոմային ռեակտորին։

* 1982 թ. այս օրը Թենեսի նահանգում գտնվող Էլվիս Փրեսլիին պատկանող «Գրեյսլենդ» ագարակը բացվեց որպես թանգարան։




Լրահոս