Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:
Հայաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում Նարենդրա Մոդիի գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքի հաղթանակի առիթով:
Զրուցակիցները կարևորել են 2019 թվականին Նյու Յորքում իրենց ունեցած երկկողմ հանդիպումից հետո Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության տեսանելի ընդլայնումը:
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին ընդգծել են երկու երկրների միջեւ համագործակցության հետագա զարգացման կարեւորությունը:
Հնդկաստանի վարչապետը զորակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ: