Մբապեն հսկայական պարգևավճար է ստանալու «Ռեալից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի են Մադրիդի «Ռեալի» և Կիլիան Մբապեի համաձայնագրի ֆինանսական պայմանները:

The Telegraph-ը գրում է, որ Մբապեն կստանա 150 մլն եվրո բոնուս որպես պայմանագրի ստորագրման համար պարգևավճար: Մադրիդյան ակումբն այդ գումարը կվճարի 5 տարվա ընթացքում: 25-ամյա ֆրանսիացու մաքուր աշխատավարձը կկազմի տարեկան 15 մլն եվրո:

Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսից Մբապեն խաղում էր ֆրանսիական ՊՍԺ-ում, որի կազմում մասնակցել է 308 հանդիպման, դարձել 256 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս