
Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Ամստերդամի «Այաքս»:
Հոլանդական ակումբը կապի մեջ է «Կրասնոդարի» ղեկավարության հետ և նախատեսում է առաջիկա օրերին սկսել ակտիվ բանակցությունները: 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են նաև բելգիական և ֆրանսիական ակումբներ:
Հիշեցնենք, որ 2023-ի ամռանը «Այաքսը» մոտ էր Սպերցյանի տրանսֆերը գնելուն, սակայն գործարքը խափանվեց: