Եգիպտոսի իշխանություններն աննախադեպ քայլեր են ձեռնարկում արտասահմանյան զբոսաշրջիկներին սեքսուալ ոտնձգություններից պաշտպանելու ուղղությամբ: Վերջերս տեղ գտած մի շարք նման դեպքերից հետո հյուրանոցներից մի քանիսը կարող են զրկվել լիցենզիաներից. հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես տեղեկացրել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Խիշամ Զաազուն, արդեն «սև ցուցակում» են հայտնվել Sharm Holiday и Hilton Sharks Bay2 հյուրանոցները:
Ըստ նախարարի՝ այնտեղ բրիտանական զբոսաշրջիկների հետ երկու դեպք է գրանցվել, սակայն հյուրանոցների տնօրինությունը համապատասխան քայլեր չի ձեռնարկել: Ամեն տարի գրանցվում են հյուրանոցների անձնակազմի կողմից արտասահմանցի զբոսաշրջիկների հանդեպ ոտնձգությունները: Մի շարք դեպքերում դրանք ուղեկցվում են ծեծով և բռնությամբ: Այս ամենը լուրջ վնաս է հասցնում Եգիպտոսի հեղինակությանը. նշել է Զաազուն: Մի շարք արտասահմանյան ընկերություններ արդեն սպառնացել են դադարեցնել համագործակցությունը Եգիպտոսի հետ, եթե իշխանությունները միջոցներ չձեռնարկեն: