
Մոսկվայում ձերբակալվել է Մոլդովայի մի քաղաքացի, որը կասկածվում է մարդկանց առևտրով զբաղվելու մեջ: 40-ամյա տղամարդը հանցավոր խմբի անդամ է և նրա նկատմամբ միջազգային որոնում է հայտարարել Մոլդովան:
Ռուսաստանում նա բնակվում էր կեղծ փաստաթղթերով, հայտնում է vesti.ru-ն : «Հանցագործն ապօրինաբար մոսկովյան շրջանում է պահել Մոլդովայի Հանրապետությունից վեց կանանց և ստիպել նրանց մարմնավաճառությամբ զբաղվել: Անցած տարեվերջին խմբի անդամները ձերբակալվել էին, սակայն որոնվողին հաջողվել է փախչել», – հայտնել են ՆԳՆ մամլո ծառայությունից: