ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյումրի քաղաքի «Պալիգոններ» թաղամասում ռումբի մասին ահազանգողին պատասխանատվության են կանչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արկադի Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2023 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:09-ի սահմաններում, քրոջ՝ Լ.Գևորգյանի անվամբ գրանցված և իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարով՝ զանգահարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի հերթապահ մաս և հայտնել, որ Գյումրի քաղաքի «Պալիգոններ» անվանումով թաղամասում գտնվող ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնում ռումբ է տեղադրված, որը 40 րոպեից կպայթի, սակայն ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինիս կողմից հայտնած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանել,այսինքն , այդ կերպ տարածել է ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ:

Քնար Մանուկյան




Լրահոս