Կոպենհագենի գազանանոցում կենդանիների սպանդ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոպենհագենի գազանանոցի աշխատակցները 4 առյուծ են սպանել, որոնցից երկուսը 10-ամսական ձագեր էին: Իրենց արարքն աշխատակիցները բացատրել են այն հանգամանքով, որ պատրաստվում էին առյուծների ընտանիքում մի նոր արու բնակեցնել, որը չէր կարող համակենակցել մյուսների հետ:

Նշված գազանանոցում սա կենդանիների սպանդի առաջին դեպքը չէ: Այս տարվա փետրվարին աշխատակիցները սպանել էին Մարիուս անունով առողջ ընձուխտին, իբր արյունապղծությունից խուսափելու նպատակով: Կենդանի բնության պաշտպանները հարյուրավոր ստորագրություններ են հավաքել ի պաշտպանություն կենդանուն, անգամ նրա համար գնորդ էին գտել, սակայն Մարիուսին միևնույն է սպանեցին երեխաների հետ եկած հաճախորդների աչքի առջև, մասնատել են և տվել առյուծներին: Հիմա հերթը հասել է գիշատիչներին, սակայն այս անգամ սպանությունը կատարվել է գաղտնի, հաղորդում է «Россия24» հեռուստաընկերությունը:




Լրահոս