Վիճաբանություն՝ Երևանում. 3 երիտասարդ բերման է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 24-ին՝ ժամը 22.50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 9/44 հասցեից բերման են ենթարկել միմյանց հետ վիճաբանող 3 երիտասարդների` 1995 թ. ծնված Արտյոմ Ա.-ին, 1996 թ. ծնված Էդուարդ Գ.-ին և1990 թ. ծնված Հարություն Հ.-ին:

Արտյոմ Ա.-ն բացատրություն է տվել, որ նշված հասցեում գտնվող խանութի դիմացի էլեկտրասյան վրա գովազդային թերթիկ փակցնելիս խանութից դուրս է եկել մի երիտասարդ, վիճաբանել իր հետ և բռունցքով հարվածելով իր գլխին` պատճառել մարմնական վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս