«Քամի մի՛ ցանեք, մեր փշերին էլ հանգիստ թողե՛ք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրագրողներն այսօր Աժ-ում զրուցեցին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ կապված դեպքերի առնչությամբ: Աշոտյանն առաջարկում է  որոնել արմատները:

«Արմատները հետևյալն են. վաղուց մեր հասարակական-քաղաքական քննարկումների դաշտում, այդ թվում՝ որոշ ԶԼՄ-ների պատճառով, բառամթերքի կտրուկ անկում կա: Եվ չի կարելի մեղադրել մարդուն, որին հետևողականորեն սադրում են` միջոցառումը տապալելով և այդ տիպի վանկարկումներ հնչեցնելով: Օրինակ` դուք ծախել եք վանքը: Դա վիրավորա՞նք է, թե՞ չէ: «Դուք կաշառք եք վերցրել» արտահայտությունը վիրավորա՞նք է, թե՞ չէ»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով`  պաշտոնյաներն ու լրագրողները տարբեր մասնագիտական դիրքորոշում ունեն մասնագիտական լրագրողական գործունեության մասին: « Վաղուց եմ ասել` մի՛ ցանեք քամի, ոչ ոք քամի չպետք է ցանի, քանի որ կլինի փոթորիկ:

Լրագրողները հիշեցրին, որ միայն Արամ Հարությունյանը չէ, որ ագրեսիվ է պահում իրեն: Խոսքը  նաև ֆինանսների նախարարին է վերաբերում:

«Մեր աչքի փուշը հանգի՛ստ թողեք, մենք մեր փշերի տեղը լավ գիտենք»,- եզրափակեց նախարարը: 




Լրահոս