Այս տարի Հայաստանում Yandex ծրագրավորման դպրոցի դասընթացները հաջողությամբ ավարտել է 59 աշակերտ: Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում 2017 թվականից՝ ՁԻՀ-ի և Yandex:Go-ի հետ սերտ համագործակցությամբ: Ընդհանուր առմամբ, Հայաստանում դպրոցի գործունեության ընթացքում ուսանել է ավելի քան 400 աշակերտ։
«Յոթ տարում մեր ծրագիրը և գործընկերները ցույց են տվել, որ կարող են դպրոցականներին ապահովել որակյալ կրթությամբ, օգնել նրանց իրացնելու իրենց կարողություններն ու տաղանդը, ինչպես նաև հիմք ստեղծել ՏՏ ոլորտ նրանց մուտքի և զարգացման համար՝ որպես հեռանկարային և որակավորված մասնագետներ: Մենք ուրախ ենք լինել ՁԻՀ-ի գործընկերն այս յոթ տարիների ընթացքում։ Այս հարթակի աշակերտները լավ առաջադիմություն և սովորելու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում: Եվ այսպես, յոթ տարվա աշխատանքի ընթացքում ուսանողների՝ ուսումը դադարեցնելու ընդհանուր տոկոսը երբեք չի գերազանցել 30%-ը, ինչը վկայում է դպրոցականների բարձր մոտիվացիայի և ուսուցիչների որակավորման մասին:
Եվ այսօր մենք հավաքվել ենք՝ շնորհավորելու այն երեխաներին, որոնք հաջողությամբ ավարտեցին ծրագիրը»,- ասում է Հայաստանում YandexGo-ի տնօրեն Բագրատ Եղիազարյանը։ Ծրագրավորման դպրոցը Yandex-ի անվճար կրթական նախագիծն է ավագ դպրոցի աշակերտների համար, որոնք հետաքրքրված են ծրագրավորմամբ և ճշգրիտ գիտություններով: Հայաստանում նախագիծն իրականացվում է YandexGo-ի աջակցությամբ։ Շրջանավարտները մասնակցում են միջազգային մեծ հեքըթոնների և օլիմպիադաների, որոնք անցկացնում են այնպիսի ՏՏ ընկերություններ, ինչպիսիք են Google-ը, Facebook-ը և Huawei-ը, հաջողությամբ մասնակցում են WorldSkillsJuniors-ին, ընդունվում են մասնագիտացված համալսարաններ, այդ թվում՝ արտասահմանյան: