
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարծում է, որ իր պաշտոնը վերստանձնելու համար ունի ԵՄ անդամ երկրների բազմաթիվ երկրների և կառավարությունների ղեկավարների աջակցությունը։ Նրա խոսքերը մեջբերում է EFE գործակալությունը։
«Համոզված եմ, որ ունեմ բազմաթիվ առաջնորդների աջակցությունը։ Նրանք ինձ ճանաչում են և ծանոթ են իմ փորձին», – ասել է քաղաքական գործիչը։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը մարտի 7-ին Բուխարեստում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում պաշտոնապես առաջադրվել է որպես Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածու։