ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. ծանր աշխատանք են անում չնչին աշխատավարձով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման դիմում գրելու: Բանն այն է, որ վերջիններս վարժական հավաքների կազմակերպման դժվարին գործն են անում խիստ ծանրաբեռնված ռեժիմով. հիմա էլ ամառային զորակոչն է մեկնարկելու ու գերլարված վիճակը ավելի կկրկնապատկվի:

Ըստ նրանց՝ հատկապես քաղծառայողները այդ ամենը անում են ամսական 108.000 դրամ աշխատավարձի դիմաց. «Առավոտյան 9-ից մինչեւ 18:00 վազքի մեջ են, ու նրանց աշխատավարձի վերանայում չի եղել»: Եվ սա այն պայմաններում, երբ մեր երկրում նվազագույն սպառողական զամբյուղը բավականին թանկացել է, եւ այդ պայմաններով ուղղակի անհնարին է դարձել ապրելը զինկոմիսարիատի աշխատակիցների համար:

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի առնչությամբ դիմեց ՊՆ, սակայն նախարարությունից մեկնաբանություն չտվեցին մեր տեղեկության վերաբերյալ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս