
Հայաստանի և Ղազախստանի հավաքականների ընկերական հանդիպումը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Գոգա Կիկաչեիշվիլին, մրցավարի օգնականներ՝ Դավիդ Ախվլեդիանին և Դավիթ Գաբիսոնիան: Չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը:
Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպումը տեղի կունենա այսօր՝ ժամը 20։00-ին, «Հանրապետական» մարզադաշտում։