
Կայացել է ՈՒԵՖԱ 2024/2025 թվականների կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որի արդյունքում կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Ուկրաինայի և Իսրայելի հավաքականների հետ ընդգրկվել է B լիգայի 6-րդ խմբում։
ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ մրցաշարի հանդիպումները տեղի կունենան Հայաստանում:
Խաղացանկին կարող եք ծանոթանալ ստորև՝
Նոյեմբերի 26 – Հայաստան-Ուկրաինա
Նոյեմբերի 29 – Ուկրաինա-Իսրայել
Դեկտեմբերի 2 – Իսրայել-Հայաստան