Սամվել Վարդանյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարացվել է․ փաստաբան Ռուբեն Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի 3 ամիս ժամկետով երկարացվել է։

Այս մասին տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի երիտասարդ հասարակական տրանսպորտում սադրում է Ասլանյանին, փորձում արգելել, որ նա իջնի, պատգամավորի հասցեին հնչեցնում անձը վիրավորող արտահայտություններ:

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, երիտասարդը ձերբակալվել էր:

Ավելի վաղ Վարդանյանի փաստաբան Մելիքյանը հայտնել էր, որ Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է քաղաքական հիմքով թշնամանք և անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով:

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել է տնային կալանք և 7 մլն դրամ գրավ կիրառել օրերս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ:

Նույն գործի շրջանակում Սամվել Վարդանյանը ևս ճանաչվել է տուժող,վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ:




Լրահոս