ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Fastex-ը մշտապես հայկական ֆուտբոլի և սպորտային տարբեր նախաձեռնությունների կողքին է: Այս անգամ միասին տոնում ենք «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հերթական նվաճումը։ Ակումբն արդեն 16-րդ անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։ Այս առիթով Fastex-ը՝ որպես ակումբի տիտղոսային հովանավոր, բոլոր երկրպագուներին հնարավորություն է ընձեռում այցելել ftNFT ֆիջիթալ սփեյս, որտեղ ներկայացված է չեմպիոնական գավաթը։

Այցելուները հնարավորություն ունեն տեղում լուսանկարվելու, ինչպես նաև մասնակցելու խաղարկությանը, որի ընթացքում հնարավորություն կունենան շահելու 5 չեմպիոնական շապիկներից մեկը։ Մասնակցության համար անհրաժեշտ է ձեռք բերել «Փյունիկ» հավաքածուից NFT՝ մինչև հունիսի 10-ը։ Հիշեցնենք, որ արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին։

Մանրամասները տեսանյութում։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։




Լրահոս