ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թ. մայիսի 18-26-ը «Կիբեռանվտանգության շաբաթ» միջոցառման շրջանակներում Կենտրոնական Բանկը, Հայաստանի Տեղեկատվական Համակարգերի Գործակալության աջակցությամբ, երրորդ տարին անընդմեջ կազմակերպել էր «CyberGEN 2024» համաժողովը։

Նշենք, որ հիշյալ համաժողովը, ինչպես նաեւ հերթական «BSides Yerevan 2024» միջոցառումը, «Կիբեռանվտանգության շաբաթ»-ի հիմնական բաղկացուցիչներն են, իսկ շաբաթն ամփոփեց առաջին խոշոր «Bug Bounty»-ն, որը խրախուսում է երիտասարդ եւ փորձառու մասնագետներին իրենց գիտելիքներով ու փորձով նպաստել մեր երկրում թվային լուծումների անվտանգ զարգացմանը:
CyberGEN2024 համաժողովի նպատակն է երիտասարդ մասնագետների շրջանում մեծացնել հետաքրքրությունը կիբեռանվտանգության նկատմամբ, ինչպես նաեւ խթանել գիտելիքների, հմտությունների եւ փորձի փոխանակումը եւ աջակցել կիբեռանվտանգության ոլորտում նոր կապերի ձեւավորումը։
ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն իր բացման խոսքում նշեց, որ վերջին տարիների տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ ակնհայտ է դարձել, որ ցանկացած պետության համար կիբեռանվտանգությունը պետական, մասնավոր, մասնավորապես՝ ֆինանսական համակարգին սպառնացող հիմնական եւ կարեւորագույն ռիսկերից է:
Գլոբալ տեսանկյունից այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կազմակերպությունների խոցելիությունը, կիբեռ գիտելիքների եւ մասնագետների մեծ պակասն ու բիզնեսների ու կիբեռանվտանգության համատեղելիությունը, արագ եւ համապարփակ լուծման կարիք ունեն։
CyberGEN2024 համաժողովի օրակարգում ընդգրկված էին երկու հիմնական ուղղություններ. կառավարման, ռազմավարական եւ կիբեռանվտանգության ռիսկերի շուրջ թեմաներ, ինչպես նաեւ խորը տեխնիկական թեմաներ, որոնք ներառվել են համաժողովի մասնակիցների շրջանում արված հարցումների արդյունքներով:
Համաժողովին ելույթ ունեցան խոսնակներ այնպիսի հայտնի կազմակերպություններից, ինչպիսիք են. Trellix, Amazon Web Services, SimSpace, OpenText Cybersecurity, Google Cloud, CQURE, Կասպերսկի, F5 եւ այլն, իսկ ընդհանուր մասնակիցների քանակը կազմում էր շուրջ 350 հոգի՝ պետական եւ մասնավոր հատվածներից, բազմաթիվ ուսանողներ եւ դասախոսներ, ինչպես նաեւ մի շարք եվրոպական երկրների կենտրոնական բանկերի ներկայացուցիչներ:
Մայիսի 25-26-ը կիբեռանվտանգության շաբաթն ամփոփեց «Bug Bounty» միջոցառումը, որի արդյունքներով պրոդուկտի, լուծման կամ համակարգի սեփականատերերը պարգեւատրում են իրենց պրոդուկտներում, լուծումներում կամ համակարգերում կարեւոր խնդիրներ գտած անձանց՝ խրախուսելով ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու մասնագետներին իրենց գիտելիքներով ու փորձով նպաստել մեր երկրում թվային լուծումների անվտանգ զարգացմանը:
Մասնակից «հաքերային» թիմերը պետք է փորձեին մուտք գործել եւ գտնել համակարգերի խոցելիությունները: Թիմերի միջեւ պայքարը տեւեց 24 ժամ, որի ընթացքում երեսունից ավել մասնագետներ տասը թիմերով պայքարում էին առաջին տեղի համար:
Լավագույն հինգ թիմերն ստացան դրամական պարգեւներ՝ գործընկերների աջակցությամբ սահմանված մրցանակային ֆոնդից:
Այս տարի «Bug Bounty»-ին ներկայացված էին պետական նշանակության երկու համակարգեր, ինչպես նաեւ ԱԿԲԱ բանկի առցանց բանկինգ համակարգը եւ մոբայլ հավելվածը:

ԲԱԼԵՏԱՅԻՆ ԵՐԵԿՈՅԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
«Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ «Ֆասթ» բանկի աջակցությամբ հունիսի 15-ին՝ ժամը 19։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» եւ Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը՝ նախատեսված բոլոր սերունդների ներկայացուցիչների համար։
«Շերբուրգյան հովանոցներ» բալետը Միշել Լեգրանի արդեն սիրված երաժշտության ժամանակակից մեկնաբանությունն է՝ սյուժեի, պարի եւ բեմական հագուստի յուրահատուկ ձեւավորմամբ: Իսկ «Լա Բոհեմ»՝ դեռեւս 2017 թվականին բեմադրված բալետային ներկայացումը, ստեղծվել է մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 12 երգերի հիման վրա: Բալետի հայաստանյան առաջնախաղին ներկա է եղել նաեւ ինքը՝ լեգենդը։ «Լա Բոհեմ»-ն Ազնավուրի կերպարի, անցած կյանքի եւ զգացմունքների այլաբանական արտապատկերումն է: Խորհրդանշական է, որ բալետը վերականգնվում է Ազնավուրի հոբելյանական տարում եւ լավագույնս կհամալրի նրա ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Բալետային ներկայացումները բեմադրել է ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված բալետավար Ռուդոլֆ Խառատյանը:
«Ֆասթ» բանկի կողմից մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում եւ Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր մաս է:

«CYBERGEN». ԿԱՅԱՑԵԼ Է ԿՈՆՖԵՐԱՆՍ
Երեք տարի անընդմեջ Կենտրոնական բանկը Հայաստանում կազմակերպում է «CYBERGEN» կիբեռանվտանգության կոնֆերանս, որին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կիբեռանվտանգության ոլորտի բազմաթիվ փորձագետներ, համաշխարհային տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ։
Կոնֆերանսի հիմնական նպատակներից մեկը կիբեռանվտանգության ոլորտում երիտասարդ մասնագետների գիտելիքների, հմտությունների եւ փորձի փոխանակման զարգացումն ու բարելավումն է:
Այս տարի եւս «CYBERGEN» կոնֆերանսի հովանավորներից է Ակբա բանկը, որը մշտապես կարեւորել է հաճախորդների անձնական տվյալների պաշտպանությունն ու պահպանումը։
«Մեր առաջնային նպատակներից է ապահովել մեր հաճախորդների ֆինանսական անվտանգությունը, որի համար Ակբա բանկը մշտապես մեծ ռեսուրսներ է հատկացնում։ Ֆինանսական համակարգում մեր բանկը միակն է, որը ստացել է ISO 27701 անձնական տվյալների կառավարման հավաստագիր։ Սա նշանակում է, որ մեր հաճախորդների տվյալները պահպանվում եւ մշակվում են միջազգային լավագույն փորձին համապատասխան»,- նշել է Ակբա բանկի ՏՏ բաժնի ղեկավար Վաղարշակ Իսկանդարյանը:
«Այստեղ հավաքվել են Հայաստանի եւ աշխարհի 15 երկրների մասնավոր ու պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որպեսզի կարողանան թե՛ մեր ֆինանսական համակարգը, թե՛ պետական համակարգը դարձնել կայուն հարձակումների նկատմամբ: Պետք է նշեմ, որ տեխնոլոգիաները կատարյալ չեն եւ հնարավոր է լինեն թերություններ. բացարձակ անթերի տեխնոլոգիաներ այսօր եւ հետագայում եւս չեն կարող լինել, ուստի նման միջոցառումները մեծ նշանակություն ունեն առաջ գնալու եւ զարգանալու համար»,- նշել է Կենտրոնական բանկի ՏՏ եւ կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը:

ԱԿՑԻԱՅԻ ԱՎԱՐՏԻՆ ՄՆԱՑ 2 ՇԱԲԱԹ
Հայէկոնոմբանկի Visa Business քարտապանների համար նախատեսված ակցիայի ավարտին մնացել է 2 շաբաթ: Ակցիայի շրջանակներում VISA Business քարտի տարեկան սպասարկման վճարը սահմանվել է 5000 դրամ, իսկ կից քարտինը՝ 3000 դրամ:
AEB Visa Business քարտը ներկայացվել է նոր դիզայնով եւ տալիս է մի շարք առավելություններ՝
– AEB Online համակարգի անվճար սպասարկում (առանց անվտանգության կոդի)
– 50% զեղչ բանկային հաշվի բացման համար
Անվճար աշխատավարձային քարտեր 10+ աշխատակիցների եւ 50% զեղչ մինչեւ 10 աշխատակիցների դեպքում
50% զեղչ ղեկավար անձանց VISA Platinum եւ VISA Infinite քարտերի տրամադրման համար
2% cashback միջազգային անկանխիկ վճարումների դիմաց (ոչ ավել, քան ամսական 15,000 դրամ)
4% cashback Ran Oil բենզալցակայացնների ցանցում ակցիայի ընթացքում
3% մշտական Cashback TravelOne տուրիստական կազմակերպության կողմից
եւ այլ բազում առավելություններ
Առաջարկը գործում է մինչեւ հունիսի 14-ը:
Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ Հայէկոնոմբանկի կայքէջում, որտեղ կարող եք թողնել հայտ. Բանկի մասնագետը կապ կհաստատի 1 աշխատանքային օրվա ընքացքում:
AEB Visa Business քարտ. ճիշտ ընտրություն բիզնեսի համար:

ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՐՔԵՐՈՎ
ՀՀ ԱՆ այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոնի մանկական վերակենդանացման բաժանմունքը Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, համալրվել է եվրոպական եւ ամերիկյան արտադրության գերժամանակակից բուժսարքավորումներով: Բարերար Կարեն Վարդանյանի նվիրատվության շնորհիվ կենտրոնն ունի վիրահատական եւ բուժքույրական նոր սեղաններ, անեսթեզիոլոգիայի 2 սարք, դեֆիբրիլյատոր, բրոնխոսկոպ, վիդեոլարինգոսկոպ, ուլտրաձայնային համակարգ, միկրովիրաբուժական մանրադիտակ, ավտոմատ իմունոֆերմենտային վերլուծիչ եւ այլ սարքավորումներ: Մանկական վերակենդանացման բաժանմունքի համար ձեռք բերված 21 սարքի համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 118 մլն դրամ:




Լրահոս