Մարտի 25-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բաղրամյան 1-ին փակուղու 9/Ա շենքի թիվ 1 հասցեում գտնվող գրասենյակի պատուհանների ճաղավանդակները կտրում են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված գրասենյակից գողացել են 7 համակարգիչ, 7 մոնիտոր և 6 ստեղնաշար:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` գողացված երկու մոնիտորները հայտնաբերվել են դեպքի վայրի հարևանությամբ կայանված, 1964 թ. ծնված Գենադի Գ.-ի «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, իսկ մնացած գողոնը` ավտոմեքենայից մոտ 2 մ հեռավորության վրա:
Գենադի Գ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն: