«ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ԱՐԴԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոնվերս» բանկի նախաձեռնությամբ եւ բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է «Բանկային գործիքներ եւ արդի տեխնոլոգիաներ բիզնեսի համար» միջոցառումը:

Դրա շրջանակում ներկայացվել են Converse Markets տեխնոլոգիական հարթակը եւ կորպորատիվ պարտքի ներգրավման այլընտրանքային հնարավորությունները:
Ներկայացնում ենք միջոցառումը՝ հիմնական շեշտադրումներով:
Converse Markets հարթակի մասին Գրիգորի Զաքարյան, «Կոնվերս» բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն. «Converse Markets-ը ժամանակակից թվային լուծում է, արտարժույթի փոխարկման արդի առօրեական մեթոդ, որը հաճախորդին հնարավորություն է տալիս ստանալ էֆեկտիվ փոխարժեք, համեմատել այն տարբեր բանկերի տրամադրած փոխարժեքների հետ եւ կայացնել արդյունավետ որոշում»։
Հասմիկ Մաթեւոսյան, «Կոնվերս» բանկի ֆինանսական շուկաների վարչության պետ. «Հարթակում, բացի փոխարկումը, հնարավոր է նաեւ կատարել փոխարժեքի գնանշման հարցում, ներկայացնել փոխարկման պատվեր, տեղեկատվություն ստանալ արժութային շուկայում spot գների վերաբերյալ: Այս պահին հասանելի է փոխարկման հնարավորություն ավելի քան 35 արժութային զույգերով: Այս պահին հարթակը հասանելի է բանկի՝ իրավաբանական անձ հաճախորդներին: Հարթակի հնարավորություններն ու բիզնեսին հասանելիությունը աստիճանաբար կընդլայնվեն»:
Ֆինանսների ներգրավման ուղիների դիվերսիֆիկացիայի մասին Գրիգորի Զաքարյան՝ «Կոնվերս» բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն. «Շատ կարեւոր է, որ տնտեսվարող սուբյեկտներն ունենան հասանելիություն կապիտալի շուկաներին: Որպես առաջին քայլ՝ բանկն առաջարկում է սկսել պարտատոմսերի թողարկմամբ, ինչի ողջ գործընթացը բանկը պատրաստ է կազմակերպել յուրաքանչյուր պոտենցիալ թողարկողի համար»:
Էլեն Քարիմյան, «Կոնվերս» բանկի կորպորատիվ ներդրումային բանկային ծառայությունների բաժնի պետ. «Ֆինանսների ներգրավման այս եղանակից օգտվելու հիմնական առավելություններն են ֆինանսական ծախսային հոսքերի կրճատումը, մեծաքանակ ներդրողներից միջոցների ներգրավումը որպես մեկ վարկատուից ֆինանսական անկախության կարեւոր գործոն, պարտատոմսերի շրջանառման ողջ ընթացքում մասնակի մարումների բացակայությունը եւ շատ այլ առավելություններ: Միաժամանակ, Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսերի ցուցակման դեպքում թողարկողները կօգտվեն պետական աջակցությունից»:
Արդյունքների մասին
Միջոցառման ձեւաչափը հնարավորություն էր տալիս ոչ միայն ծանոթանալ «Կոնվերս» բանկի առաջարկներին, այլ նաեւ քննարկել, ստանալ հուզող հարցերի պատասխանները: Ընթացքում նաեւ համագործակցության պայմանավորվածություններ ձեռքբերվեցին:
«Կոնվերս» բանկը պատրաստ է իր փորձառությունը ներդնել բիզեսի կայացման համար՝ դառնալով վստահելի ուղեկիցը կապիտալի շուկայում:
«Կոնվերս» բանկը վերահսկվում է
ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԻԱՆԱ ԵՆԱԲ-ԻՆ
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի՝ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին միանալու նախագիծը վավերացնելուն:
«Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:
Նախարարի տեղակալը նշեց, որ դեռ 2017 թվականից քննարկվել է ՀՀ կառավարության կողմից Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին միանալու հարցը:
2019թ. ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկել է, որ Հայաստանը 5 բաժնեմասով բաժանորդագրվի բանկին, սակայն առաջարկը սկզբունքորեն մերժվել է բանկի կողմից՝ նշվելով, որ 5 բաժնեմասով բաժանորդագրված են բացառությամբ ամենափոքր թեկնածուները:
«Միանալու ենք 374 բաժնեմասի բաժանորդագրությամբ, գումարը վճարվելու է 5 մասով՝ ամեն տարի ընդհանուր գումարի 20 տոկոսի չափով: Կարծում ենք, որ ռիսկերի եւ վարկային միջոցների դիվերսիֆիկացիայի տեսանկյունից նախագիծն արդարացված է», – ասաց Նարեկ Հովակիմյանը:
Թե ինչ կտա Հայաստանին բանկին միանալը՝ Հովակիմյանն ասաց, որ ներդրումային բանկի անդամ դառնալով՝ ներդրումների տեսանկյունից լայն սպեկտոր է բացվում:
«Այս պահին հիմնական նպատակներից մեկն այն է, որ հնարավորություն ենք ունենում դառնալու «Մեկ գոտի մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության մեծ ներդրումային ծրագրի անդամ եւ ենթակառուցվածքների առումով ներգրավել մի շարք ներդրումներ եւ ցածր տոկոսադրույքով վարկային միջոցներ», – ասաց նա:
Ըստ նախագծի հիմնավորման՝ բանկին անդամակցելը կարեւորվում է հայ-չինական քաղաքական երկխոսությանը նոր խթան հաղորդելու տեսանկյունից: Միաժամանակ այն կարող է ստեղծել հնարավորություններ՝ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման նպատակով՝ Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավման համար:
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (ԵՆԱԲ) հիմնվել է 2015 թվականին Չինաստանում: Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն եւ բարելավել ենթակառուցվածքները՝ ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում եւ այլ արդյունավետ ոլորտներում, խթանել տարածաշրջանային զարգացումը Ասիայի եւ Օվկիանիայի տարածաշրջանում՝ այլ միջազգային բազմակողմ եւ երկկողմ զարգացման կառույցների հետ սերտ համագործակցությամբ:
Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ես` Սյուզաննա Կարենի Սաֆարյանս, սույն թվականի ապրիլ ամսին Արարատի մարզի Արտաշատ քաղաքի տարածքում կորցրել եմ դիպլոմս: Գտնողին խնդրում եմ կապ հաստատել ինձ հետ:

ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՑԱՆՑ
Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիսի 1-ից Էյչ Էս Բի Սի բանկի Հայաստանի բանկոմատներից կանխիկացում կատարելու դեպքում «Արդշինբանկի» քարտապանների համար գործում են «Արդշինբանկի» բանկոմատներից կանխիկացման պայմանները։
Նմանապես, «Արդշինբանկի» բանկոմատներից կանխիկացում կատարելու դեպքում Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստանի քարտապանների համար գործում են Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստանի բանկոմատներից կանխիկացման պայմանները։
Բանկերը վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

ԿԵՂԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
55 տարեկանից բարձր անձանց՝ անտոկոս, հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթացի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
«Ի պատասխան շրջանառվող տեղեկատվության՝ առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մայիսի 1-ից սկսելու է 55 տարեկանից բարձր անձանց անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթաց, հայտնում ենք, որ սույն տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշված է հայտարարության մեջ:
Ֆինանսների նախարարությունից հորդորում են հետեւել միայն պաշտոնական լրահոսին:

ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐ
Հայաստանում մոտ 240 հազար թոշակառու արդեն օգտվում է քեշբեքից։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 3-ին ԱԺ մշտական համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Միաժամանակ, իշխանությունները մտադիր են մինչեւ 2024 թվականի վերջը առավելագույնս ավելացնել նրանց մասնակցությունը ծրագրին։ «Համեմատության համար՝ 2022 թվականի վերջին՝ ծրագրի առաջին 6 ամիսներին, դրան մասնակցել է շուրջ 66 հազար թոշակառու»,- նշեց Մկրտչյանը։
Նախարարը նաեւ մեջբերեց անկանխիկ գնումների մոնիտորինգի վերջին տվյալները։ Այսպիսով՝ պարզվել է, որ կենսաթոշակային քարտերից ամենաշատ գնումները կատարվում են ծխախոտի եւ բենզինի համար։ «Սկզբում նրանք չէին ցանկանում ընդլայնել քեշբեքը ծխախոտի եւ ոգելից խմիչքների գնման վրա, բայց հետո հնարավոր չեղավ անհրաժեշտ լուծում մշակել։ Հիմա, թերեւս, հնարավոր լինի լուծում գտնել»,- ասաց կառավարության ներկայացուցիչը։




Լրահոս