Լատվիայի նախագահը կոչ է արել կասեցնել Վրաստանին Եվրամիության անդամակցելու թեկնածուի կարգավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը կոչ է արել կասեցնել Վրաստանին Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո:

Նա քննադատել է Վրաստանի նկատմամբ Եվրամիության ներկայիս քաղաքականությունը, հորդորել քայլեր ձեռնարկել ռուսական ազդեցությունը թուլացնելու համար։

Ռինկևիչսը նաև կոչ է արել Վրաստանի կառավարությանը հաշվի առնել իր հասարակության ցանկությունները և չտրվել արտաքին ազդեցությանը, որը կարող է խանգարել երկրի ժողովրդավարական զարգացմանը: Նա ընդգծել է, որ Լատվիան կաջակցի Վրաստանի նախաձեռնություններին և ջանքերին, բայց միայն այն դեպքում, եթե երկիրը հարգի ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները:




Լրահոս