«Հայաստանը շահագրգռված չէ կայուն խաղաղությամբ». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հունիսի 7-ի հայտարարությունը։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որով վիճարկում է այս երկրի տարածքային հավակնություններն իր հարևանների նկատմամբ, իրականում ոչ այլ ինչ է, քան որպես միջազգային հանրության ուշադրությունը շեղելու մտադրություն այն մարտահրավերներից, որոնք խոչընդոտ են հանդիսանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Հաջիզադեի խոսքով՝ «իրական գլխավոր խնդիրն Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք իբրև թե ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, հատկապես Սահմանադրության մեջ, որն ուղղակիորեն հղում է անում Հայաստանի անկախության ակտին, որը կոչ է անում միավորել Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը»։

Նշվում է նաև, որ Ադրբեջանն օրինական իրավունք ունի պահանջելու Սահմանադրությունից բացառել այդ պահանջը, որն ուղղակիորեն «շոշափում է Ադրբեջանի ազգային անվտանգությանը, և դա չի կարող որակվել որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին»։

«Հայաստանի արտգործնախարարության տրամաբանությունը, թե այս խնդիրը կարելի է անտեսել, ցույց է տալիս, որ Հայաստանը շահագրգռված չէ կայուն խաղաղությամբ և միայն ձգտում է պահպանել այս իրավիճակը՝ որպես ապագայում Ադրբեջանի դեմ իր ագրեսիան վերսկսելու հետնպատակ տարբերակ։ Ավելին, նախկին հակամարտության մնացորդ հանդիսացող Մինսկի խումբը վերակենդանացնելու Հայաստանի ջանքերը և ռազմականացման շարունակվող քաղաքականությունը ցույց են տալիս Հայաստանի թաքնված օրակարգի առկայությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշում է, որ Հայաստանը հիմքեր չունի կասկածելու խաղաղ գործընթացում Ադրբեջանի անկեղծությանը և որ տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման միակ ճանապարհը հարևան երկրների հետ հարաբերությունների հաստատումն է՝ հիմնված նրանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման, ինչպես նաև նրանց նկատմամբ հարգանքի վրա։




Լրահոս