Քաղաքական դաշտում յուրաքանչյուր ակտիվության ժամանակ Նիկոլ Փաշինյանը շրջանառում է թեզեր, թե այս կամ այն առաջնորդը ուղիղ կամ անուղղակի ղեկավարվում է «նախկինների» կողմից: Ու, հետեւաբար, հարց է առաջանում՝ ինչու են ներկա դերակատարները վախենում «նախկիններից»: Պարզ է, որ ցանկացած փոփոխության դեպքում՝ խոսքը իշխանափոխության մասին է, այն իր հետ բերելու է ծանր հետեւանքներ հայրենիք հանձնող ՀՀ գործող իշխանության համար: Սակայն, հատկապես «նախկինների» վերադարձի դեպքում, անխուսափելի է լինելու առավել դաժան պատիժը գործողների նկատմամբ, որոնք իրենց գործունեության 6 տարիներ ընթացքում հայկական երկրորդ հանրապետությունը հանձնեցին թշնամուն, տվեցինք մոտ 5000 զոհ, եւ նրանք շարունակում են ամենակոռումպացված ձեւով իշխանավարել՝ ոչնչացնելով մեր երկրում բոլոր տեսակի արժեքները:
Ահա թե ինչու են գործող իշխանությունները հատկապես «նախկիններից» վախենում. նրանք առավել դաժան են պատժելու գործողներին:
2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով ընտրված, ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Սիսակ Գաբրելյանը 2023 թվականին ձեռք է բերել նոր մեքենա՝ 12 մլն դրամ արժողությամբ. այն 2022 թվականի արտադրության է, VOLKSWAGEN մակնիշի։ Մինչ այս Սիսակ Գաբրիելյանը 2021 թվականին ձեռք էր բերել 2018 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, որը 2023 թվականի ընթացքում վաճառել է 8 մլն դրամով։ Որպես տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույք՝ պատգամավորը հայտարարագրել է 1 բնակարան բազմաբնակարան շենքում՝ ձեռք բերված 1987 թվականին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում եւ անհատական բնակելի տուն՝ ձեռք բերված 2021 թվականին Շիրակի մարզի Գյումրի համայնքում։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնից հասկանում ենք, որ Գաբրիելյանի հիփոթեքով ձեռք բերված բնակարանի մայր գումարի մնացորդը կազմել է 17 մլն 990 հազար դրամ, որին կից նշումների բաժնում պատգամավորը գրել է. «2018 թ. ձեռք եմ բերել կառուցապատողից բնակարան, այն դեռ պատրաստ չէ»։ ԱԺ պատգամավոր եւ նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի բանկային հաշիվների մնացորդները նախորդ՝ 2022 թվականի համեմատ աճել են գրեթե 1 մլն դրամով, իսկ կանխիկ դրամական միջոցներ պատգամավորը չի հայտարարագրել։ Սիսակ Գաբրիելյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 25 մլն 870 հազար դրամ, որից 4 մլն դրամը վարկ է «Հայէկոնոմբանկ»-ից, 8 միլիոնը մեքենայի վաճառքից ստացված գումարն է, իսկ 1 մլն 940 հազար դրամը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից: Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:
ՔՊ-ն, գործի դնելով ձեռքի տակ ունեցած ողջ ռեսուրսները, որոշել է «հաշվեհարդար» տեսնել հայ առաքելական Եկեղեցուց: Թեեւ «թավշյահեղափոխականները» դեռ 2018թ.-ին՝ իշխանության գալուց անմիջապես հետո էին արշավ սկսել ըննդեմ Հայոց եկեղեցու եւ Վեհափառի՝ «նոր Հայաստան, նոր հայրապետ»… Բայց այն բանից հետո, ինչ Եկեղեցին իր բողոքի ձայնն է բարձրացնում հայրենիքի մաս-մաս հանձնման դեմ, ՔՊ-ականներն այլեւս անթաքույց ու ամբողջ ռեսուրսով հարձակման են անցել ընդդեմ եկեղեցու: Նախ տարբեր առիթներով հեգնում եւ թիրախավորում են Վեհափառին եւ հոգեւորականներին, խայտառակ ձեւով խոչընդոտում են Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, եկեղեցու կողմից բարձրացված բողոքի ձայնի ֆոնին «հանկարծ» հիշում են եկեղեցին հարկելու մասին: Այս ամենը, սակայն, ՔՊ-ին բավարար չէ, որոշել են տարբեր միջոցներով կռիվ տալ եկեղեցու դեմ: Երեկ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, որն ԱԺ ամբիոնից 2021 թվականին հպարտորեն հայտարարում էր, որ աթեիստ է, առաջարկել է փակել հոգեւոր-մշակութային ուղղվածություն ունեցող «Շողակաթ» հեռուստաալիքը, որով հիմնականում Աստվածաշնչյան եւ կրոնական հաղորդումներ են ցուցադրվում: ՔՊ-ական պատգամավորն առաջարկում է «Շողակաթին» հատկացվող գումարը տրամադրել իրենց «խոսափողը» հանդիսացող Հ1-ին: «Չի՞ լինի՝ այդ 206 միլիոնը տանք Հանրայինին, ինքը հարստացնի իր մշակութային, կրթական հաղորդումների բազան, ավելի շատ պրոդուկտ տա ու «Շողակաթի» հարցը փակենք ընդհանրապես», – երեկ ԱԺ-ում դիմելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին՝ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Այս ամենից կարող ենք մի հետեւություն անել՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գրեթե բոլոր ոլորտների հետ «հաշվեհարդար» տեսել է, հիմա հերթը հասել է եկեղեցուն:
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով՝ Արեգասարի բարձունքի հանձնման գործընթացի քննության շրջանակում Հակակոռուպցիոն դատարանը ծանուցումն այս անգամ ուղարկել է Արցախի «Եղնիկներ» զորամասի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանին: «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանին՝ Քյոխին հարցաքննելուց հետո՝ հերթը նրանն է։ Նշենք, որ գործը քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակում։ Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9 ընկած ժամանակահատվածում Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար, ինչի հետեւանքով, ըստ քննչական կոմիտեի՝ հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը եւ մատույցները, հայկական ստորաբաժանումներն ունեցել են զոհեր եւ վիրավորներ: