
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ: Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից։
«Մ6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի 31-րդ կմ հատվածում՝ «Թուֆենքյան» հյուրանոցի մոտակայքում, փլուզված ճանապարհին իրականացվել է լիցք, տեղադրվել են հենապատեր, ինչի արդյունքում երթեւեկությունը վերականգնվել է»,- ասված է գրառման մեջ: