
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Կոպենհագենում հարձակման է ենթարկվել։
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ Կուլտորվետի հրապարակում։ Հաղորդվում է, որ Դանիայի կառավարության ղեկավարին անհայտ տղամարդը հարվածել է։
Նրան ոստիկանությունը ձերբակալել է: Հարձակվողի անունը չի հաղորդվում։
Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Ֆրեդերիկսենի հետ ամեն ինչ կարգին է, նա սակայն ցնցված է կատարվածից: Վարչապետը դեռ որևէ մեկնաբանություն չի տվել կատարվածի վերաբերյալ։