Քեսաբի մոտ 500 գրոհային է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական զորքերը ետ են մղել Թուրքիայի տարածքից Քեսաբ քաղաքի շրջակայք ներխուժած թուրք գրոհայիններին և «թշնամուն զգալի վնաս հասցրել»:

Ինչպես տեղեկացրել է «Ալ-Վաթան» լրատվական ծառայությունը, անցած 48 ժամվա ընթացքում շրջանում 500 գրոհային է վերացվել, որոնց թվում շատ են արտասահմանցի վարձկանները:

«Ալ-Վաթան»-ը տեղեկացնում է, որ չնայած Դամասկոսի բողոքներին՝ թուրք զինվորականները չեն դադարում աջակցել զինյալ ընդդիմության գրոհայիններին: Երեքշաբթի Լատակիայից դեպի հյուսիս խփվել է թուրքական անօդաջու սարքը, որը օդային խուզարկություն էր իրականացնում:




Լրահոս